Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վահանը «պյուրոներից» հեռու ման չի գալիս

Վահանը «պյուրոներից» հեռու ման չի գալիս
10.07.2012 | 12:40

Չնայած ԱԺ միջազգային պատվիրակությունները ձևավորված, ղեկավարները որոշված են, մասամբ վիճարկելի է մնում Եվրանեստի պատվիրակության ղեկավարի հարցը:
Այն ղեկավարող Արտակ Զաքարյանը դարձել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, և կարծես որոշում կա, որ Եվրանեստը կղեկավարի ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը:
Սակայն խնդրում որոշ նրբություններ կան: Ոչ միջկուսակցական: Նախ` Հովիկ Աբրահամյանը ցանկանում է, որ նախկինի պես պատվիրակությունը ղեկավարի ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, և ոչ որպես ՀՀԿ-ական, այլ EPP-ի խմբակցության անդամ, իսկ Վահան Հովհաննիսյանը մնա Եվրանեստի բյուրոյի (էս Վահանն ուր գնում` բյուրոյի անդամ է «գրվում») անդամ: Բանն այն է, որ բյուրոն ղեկավար մարմինն է, որն իրավունք ունի բլոկ-վետտո դնելու բոլոր կարգի հարցերում, իսկ Եվրանեստն այդ և մասնավորապես Ադրբեջանին «բլոկելու» անչափ հարմար հարթակ է, այնպես որ այդ «պոստում» Վահան Հովհաննսիյանն ավելի կարևոր գործ կունենա անելու:
Ինչ որոշում կկայացվի, կիմացվի առաջիկայում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ